06 06 2024

Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին

Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին

Հայաստանի իշխանությունները չգիտեն, թե արդյոք Կադաստրի կոմիտեի քարտեզների տարածքները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանված Հայաստանի Հանրապետության սահմաններին: Այս մասին գրում է «Sputnik Արմենիան»:

Կայքն այս հարցով նախ հարցում է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Ի պատասխան խնդրել են դիմել Կադաստրի կոմիտեին, սակայն այնտեղ էլ պատասխան չեն ստացել։

«Այդ հարցի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է Կադաստրի կոմիտեի լիազորություններից»,- նշել են կոմիտեից։

Հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա է կազմվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզը, մասնավորապես սահմանամերձ գոտում, տեղեկացանք, որ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում կադաստրային քարտեզագրական աշխատանքներ են կատարվել 2005-2008թթ.

«Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է գրաֆիկական և տեքստային իրավական փաստաթղթեր, տարբեր քարտեզներ, հողաշինական և քաղաքաշինական փաստաթղթեր, գլխավոր հատակագծեր, գեոդեզիական կոորդինատների հավաքածուներ», - ասված է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզին, ապա սա Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների քարտեզագրական մոդուլն է։ Այն ներառում է քարտեզագրական տվյալներից ստեղծված և ներկայումս օգտագործվող քարտեզներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ