07 10 2022

Կարճ՝ պրահյան արդյունքների մասին. Արմեն Աշոտյան

Կարճ՝ պրահյան արդյունքների մասին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է․

Կարճ՝ Պրահյան արդյունքների մասին։

  1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրաէել Հայաստանի սուվերեն տարածքները։
  2. ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրոեջանում՝ Ալիեւը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ։
  3. ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետեւանքներով։
  4. Եզրափակիչ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Արցախի մասին, ինչը Նիկոլի վարվող քաղաքականության շրջանակում Արցախից քայլ առ քայլ հրաժարվելու պրոցեսի հերթական դավաճանական արարն է։
  5. Չկա ոչ մի խոսք ռազմագերիների անհապաղ ազատման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ հումանիտար հարցերի մասին։
  6. Հայտարարության մեջ անգամ դեկլարատիվ կարգով մատնանշված չէ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը կրկին խոսում է Ադրբեջանի իրական մտադրությունների մասին։
  7. Պրահայից եկող նաեւ ֆոտո- եւ վիդեոլրահոսը ապացուցում է, որ ի դեմս Նիկոլի Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ կա եւ մնալու է եթիմի կարգավիճակում։

Հայ ժողովուրդը ունի ընդամենը մեկ ամիս՝ կանխելու սեփական գոյության տակ դրված ականի վերջնական պայթյունը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ