«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն, որքան ուղղամիտ պետք է լինեն, որ ձեզ երբևիցե խաբած չլինեն, այլ իրենց կյանքը լինի ամբողջական ծառայությունը և ստացածը՝ լինի հայրենիք և պատիվ»,- Աբովյան քաղաքի կենտրոնում «Տավուշն հանուն հայրենիքի» երթի մասնակիցներին և նրանց միացած հարակից բնակավայրերի բնակիչներին դիմեց Բագրատ Սրբազանը։
Նա հյատնեց, որ երթը մեկ նպատակ ունի, հասնելու ճշմարտության հաղթանակին, որպեսզի սուտը մշակույթ չդառնա և քաղաքում և գյուղերում, տներում դպորցներում չապրի։
«Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով՝ մեղքից, սխալներից անպատասխանատվությունից, թշնամությունից ատելությունից»,-ասաց սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը