05 03 2024

Զրոյացրին Նիկոլն ու իր բեսպիլոտիկները, որոնց մեջ մարդ չկա, բայց վնաս են տալիս․ Աղվան Վարդանյան



Վազգեն Սարգսյանից, փաստորեն մնացել է միայն ծննդյան օրը, իր ողջ կենսագրությունը, կյանքը, գործը այս իշխանությունները զրոյացրեցին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բնականաբար, զրոյացնողը հիմնականում Նիկոլ ասվածն է եւ իր «բեսպիլոտնիկները», որոնց մեջ մարդ չկա, բայց ավեր ու վնաս են տալիս: Նայում եմ Երկրապահի Սասուն Միքայելյանի բերած պսակին... Սասուն Միքայելյանը, Վազգենի եղբայրը՝ Արամ ասվածը... ինչ կարող եմ ասել, զրոյացրել են Վազգեն Սարգսյանի արած գործը, միայն ծննդյան օրն են հիշում: Վազգենն էլ մեղք ունի, Վազգենը երբ որ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին, լրագրողին՝ բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու ոչ միայն իր գործի, այլեւ մեր ընդհանուր ազգային գործի համար»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ