Ըստ վիճակագրական տվյալների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում ՀՀ-ում աճել է հանցագործությունների թիվը։
Եթե 2018 թվականին՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, հանցագործությունների թիվը կազմում էր 22․551 դեպք, 2023 թվականի միայն հունվար-նոյեմբերին արդեն կազմում է 35․052 դեպք։
Ի դեպ, 2018 թվականին մի կարճ ժամանակահատված սպանությունների թիվը նվազել էր, ինչը Նիկոլ Փաշինյանին հիմք տվեց հայտարարելու, որ պատճառը սիրո և համերաշխության հեղափոխությունն է։
Հայաստանում գրանցված հանցագործությունների՝ 2018-2023թթ․ պատկերը՝ ինֆոգրաֆիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը