Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։
Ասել է Նիկոլ Փաշինյանը Գավառի ՔՊ-ականների հետ նիստում ելույթի ժամանակ։
«Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, թվում է, թե ինչ հայրենասիրական ծրագրի մեջ ենք։ Բայց երբ գնում ենք ու բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ այն մեր պատկերացումներից կտրված է։
Էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին։ Հարց է ծագում, որ մարդիկ, ովքեր այդ աշխատանքը անում են և միշտ չի, որ լավ է ստացվում, հայրենասեր չե՞ն։ Ես ոչ մի կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, մեր հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է․
«Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը։ Եվ մեր մոտ հարց չի ծագում, թե ինչ որակով ենք անում այդ աշխատանքը, այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը, ինձնից սկսած, շինարարով ավարտած։ Վերջերս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մի միտք հնչեց, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, դա ինձ շատ դուր եկավ։»,- ասել է Փաշինյանը։
«Այս հանդիպումները մենք կազմակերպում ենք, որովհետեւ կարծում ենք, որ կուսակցությունը առողջ եւ կենսունակ լինելու համար պետք է մշտական գաղափարաիան քննարկումների պրոսցես ունենա եւ այս հանդիպումները մեզ համար հիմնականում գաղափարական հարցեր քննարկելու հարթակ է եւ, իհարկե, մարզերում կուսակցության աշխատանքների հետ կապված խնդիրների եւ նաեւ, բայց առաջին նպատակը հենց գաղափարական հարցեր քննարկելն է: Սա նամանավանդ այսօր ե΄ւ կուսակցության, ե΄ւ Հայստանի Հանրապետությա համար շատ կարեւոր է: Այդ խոսակցությունը մենք ոչ միայն կուսակցական ֆորմատով ենք իրականացնում, այլ փորձում ենք դա դարձնել Հայաստանյան քննարկման կարչեւոր թեմաներից մեկը»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ այս խոսակցությունների առանցքում հայրենիք եւ պետություն հասկացությունների ընկալման հարցն է:
«Ուզում եմ ասել, որ այս խոսակցությունները միայն տեսական չեն, քանի որ իրենք ունեն շատ պրակտիկ նշանակություն: Ես հիշում եմ, որ 2021 թվականից ես այդ թեմայով խոսում եմ եւ անընդհատ առաջ եմ քաշում հայրենասիրության էն մոդելի հարցը, որը մեր բոլորիս հավաքական մտքի մեջ կա: Ու հարցը շատ պրակտիկ է, 2024 թվականի աշխատանքային առաջին օրերը ես սկսել եմ այս հարցի շուրջ շատ խորը եւ լուրջ մտածումներով: Շատ կարեւոր մի հարց կա, կառավարությունը, կառավարության պատասխանատուները մենք բոլորս այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք, որովհետեւ մենք ասում ենք՝ լավ էս ինչ է տեղի ունենում, ինչ հայրենասիրական ծրագիր է, մենք կառուցում ենք դպրոցներ եւ մարզադահլիճներ, բայց երբ որ գնում ենք, բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է եւ էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին: Հարց է ծագում, բայց էն մարդիկ, ովքեր այդ ամբողջ աշխպատանքը անում են եւ միշտ չի, որ ստացվում է, որ լավ արվի այդ աշխատանքը, ադ մարդիկ հայրենասեր չե՞ն: Ես կասկած չունեմ, որ այդ մարդիկ հայրենասեր են, բայց մեր ընկալման մեջ հայրենասիրությունը դեֆորմացվել է: Մենք շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք էն, որ ոտի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում եւ հետո գնում ենք, անում մեր աշխատանքը եւ մեր մոտ հարց չի առաջանում՝ ինչ որակով ենք անում այդ աշխատանքը: Ստեղ է պրոբլեմը: Բանը, ասենք կախիչ ա, կախած ա էլի, ինչ կարիք կա մի հատ էլ ստուգել, դա աշխատում է, թե չի աշխատում, կախիչ է, կպոկվի, կկպցնենք, կամ ինչ կարեւոր է կախել պիջակը, աթոռին կգցենք կամ պահարանին: Ստեղից են մեր բոլոր պրոբլեմները եւ մենք չպետք է խորշենք մեզ հարց տալուց՝ ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը, ի՞նչ է հայրենասիրությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը հանգել է այն մտքին, որ հայրենասիրությունը դա պրոֆեսիոնալիզմն է:
Փաշինյանը ասաց, որ պետությունը այն տարածքն է, որտեղ որ մենք ապրում ենք, հետեւաբար հայրենիքը պետությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը