11 01 2024

Ադրբեջանի պատճառով Երասխից տեղափոխված ընկերությանը կառավարությունը 3.5 միլիարդի օգնություն կտրամադրի

Ադրբեջանի պատճառով Երասխից տեղափոխված ընկերությանը կառավարությունը 3.5 միլիարդի օգնություն կտրամադրի

Կառավարության նիստում որոշում կայացվեց «Ջի թի բի սթիլ» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Կառավարության որոշմամբ տարեվերջին ընկերությանը նվիրաբերությամբ տրամադրվել է հողամասեր Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ Ընկերության կողմից Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է ելնելով որոշ հանգամանքներից։

Արարատի մարզի Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով Ընկերության կողմից կատարվել են մի շարք շինարարական (և ոչ միայն) ծախսեր, որոնց ընդանուր գումարը կազմում շուրջ 2, 000,000,000  (երկու միլիարդ)  դրամ։

Նախագծով առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների  Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրել 3,500,000,000  (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 (չորս) տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ Որոշմամբ հավանության արժանացած «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում Ծրագրի ֆինանսավորման նպատակով։

Նախագծով նախատեսվում է նաև 3,500,000,000  (երեք միլիարդ հինգ հարյուր) ՀՀ դրամ բյուջետային վարկը «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից տրամադրել Ընկերությանը՝ որպես փոխառություն, որի  մնացորդի դիմաց Ընկերությունը սեփական միջոցների հաշվին Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին պետք է վճարի փոխառությունը և դրա տոկոսադրույքները նախագծի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև տարեկան 0.9 (զրո ամբողջ ինը տասնորդական) տոկոսի չափով փոխառության սպասարկման վճար:

Նախագծով առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջոցով Ընկերությանը տրամադրել փոխառություն 3,500,000,000  (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով, Ծրագրի իրականացման համար։

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ