21 12 2023

Ոմանք այստեղ ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Ոմանք այստեղ ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում  հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ», իսկ մենք նրանց ապացուցեցինք, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այս մասին օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ։

«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ», - հայտարարել է նա։։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ