2020 թվականի նոյեմբերի 9-ը այն օրն էր, երբ սկսվեց Արցախի և ՀՀ սուվերեն տարածքների հանձնումը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:
«Նիկոլ Փաշինյանը չպետք է այցելի Եռաբլուր, ես այս իշխանությունից ոչինչ չեմ սպասում, բացի հող հանձնելուց, բացի հայ ժողովրդին նվաստացնել, ստորացնելուց այս կառավարությունը ոչնչի ընդունակ չի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը