30 10 2023

Իր վարչապետության հնգամյա ողբերգությունից Փաշինյանը հայեցակարգային բան է հասկացել



«Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և  ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ  առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ»,- 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Փաշինյանը:

«Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Այս կարգախոսը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային  հիմնախնդիրը եղել է պետության ու հայրենիքի շահերի միջև առկա ու շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի ու պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները,  պետության ու հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը», - նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ որքան էլ անհնար լինի ընտրությունը՝ այն պետք է կատարվի:

«Այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ ու անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը,  նրա անկախությունը, ինքիշխանությունը, տարածքային  ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճան է։ Սա հասունացման ճանապարհ է ու բոլորով անցնում ենք այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ