25 10 2023

Ըստ Փաշինյանի՝ խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը

Ըստ Փաշինյանի՝ խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը

Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա ձախողում է:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը. հակառակը, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ:

«Դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք տարանջատում և հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին», - ասել է նա:

Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների մասին՝ Փաշինյանն ասել է, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն  ու ստեղծագործեն Հայաստանում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ