Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը նույնպես կմասնակցի այս ձեւաչափով հանդիպմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը