25 09 2023

Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պատրաստվում է նոր քայլի, պետք է մոբիլիզացվենք. Անդրանիկ Թևանյան



Օրերի հաշվարկով Հայստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է, Արցախը դատարկվում է, դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է, մեր անելիքը Փաշինյանին հեռացնելն է:

Այս մասին հանրահավքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչի մասին պայամանվորվել է Էրդողանի և Ալիևի հետ: Հիշե՛ք ժամկետը. 100 հազար քաղաքացու դեպքում Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Այստեղ կա ժողովրդի ուժը և ժամկետ, որ մեր մտքում պետք է ունենանք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ