19 09 2023

Ինչո՞ւ հենց այսօր այդ հարձակումը տեղի ունեցավ․ Անդրանիկ Թևանյան



 

«Արցախից տագնապալի լուրեր են գալիս․ ես կապվեցի տարբեր շրջնակների հետ՝ ինֆորմացիա ստանալու համար․ ասում են, որ հիմնականում հարվածում են մեր դիրքերի ուղղությամբ։ Դիրքերի վրա հարվածելով՝ փորձում են անռնվազն վախի մթնոլորտ ստեղծել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցավ, որից ծնվեց այսպես ասած՝ 2+3 կամ ավելի ճիշտ՝ 3+1 ֆորմատը, համաձայն որի՝ հայ-ադրբեջաական հարաբերությունները պետք է քննարկել Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան տիրույթում։ «Դա փաստացի նախ նշանակում էր Իրանին դուրս բերել այս տարածաշրջանային զարգացումներից և երկրորդը՝ ի վնաս Հայաստանի ու Արցախի վերանայել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը մեր երազանքների փաստաթութղթը չէր, բայց բալանսավորում էր ապահովում։ Հիմա փաստացի Նիկոլ Փաշինյանը հմաձայնել է Էրդողանի ու Ալիևի պահանջներին և աշխատում է Հայաստանի ու Արցախի դեմ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նաև ասաց, թե ինչու է, ըստ իրեն, հենց այսօր տեղի ունենում Ադրբեջանի հարձակումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ