17 09 2023

Արցախի իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի. Տիգրան Աբրահամյան

Արցախի իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախցին երկրի ներսում ստեղծված բարդագույն վիճակում` չունենալով Հայաստանի իշխանության գործուն սատարումն ու աջակցությունը, բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկը հիմք ընդունելով, Արցախի իշխանությունը որոշել է թույլատրել Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):

Որքան ես եմ տեղյակ, Արցախ են մատակարարվելու հիմնականում ալյուր, որոշ քանակով` նաև հիգենայի պարագաներ և այլն:

Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու` խիստ չափազանցրած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի:

Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ