Արցախում 9 ամսից ավելի շարունակվող շրջափակման պայմաններում 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կամ փաստացի են կասեցրել, կամ գործում են խիստ սահմանափակ ծավալով։
Արցախի տեղեկտվական շտաբից հայտնում են, որ շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 528 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը