ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում է փակուղի:
Ի դեպ, Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում է, որ միջազգային դերակատարը պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ:
Ստեղծված իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը