06 09 2023

Այս ամենը ուժի ցուցադրում է՞, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել․ պատգամավոր

Այս ամենը ուժի ցուցադրում է՞, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«2022 թվականի սեպտեմբերյան մարտերը ՀՀ իշխանության համար կանխատեսելի չեն եղել, ավելին` որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նախապես չի ֆիքսվել կամ այնպիսի քանակ է դիտարկվել, որն առանձնապես վտանգավոր չի դիտվել:

Հիշեցնեմ, որ այդ մարտերի հետևանքով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվել է, պաշտոնական տվյալներով 225 մարդ զոհվել, իսկ ադրբեջանական զորքերը մինչ այս պահը ՀՀ-ից խլված տարածքներում են:

Ինչի եմ սա ասում, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իրականացրած ենթակառուցվածքային աշխատանքները նրան հնարավորություն են տվել առավելագույնս աննկատ համալրել առաջին գիծը, իհարկե սա ոչ միայն այդ աշխատանքի, այլ նաև հետախուզության մեծ խնդիրն է:
Հիմա այս օրերին սահմանագծի տարբեր ուղղություններում նկատվող մեծածավալ շարժերը, որոնց մի մասն արտահոսք է արվում հենց Ադրբեջանից, ինձ համար դեռ հստակ չեն դարձնում, թե այս ամենը ուժի ցուցադրում է՞, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել:

Համենայդեպս 2 սցենարի համար էլ «աշխատող» գործոններ կան, սակայն ջարդվել է անկանխատեսելիության գործոնը, ինչը նման դեպքերում կարևոր ցուցիչ է:

Ենթադրելի է, որ գլխավոր շտաբը, հատուկ ծառայություններն առավել մեծ տեղեկատվություն ունեն, սակայն թե ինչպես է մեր երկրում կառավարվում ռիսկերն ու ինչ էֆեկտիվությամբ է դրան համարժեք քայլեր ձեռնարկվում, դա էլ գիտենք, որովհետև դրա վերջին 5 տարիների հետևանքը հազարավոր զոհերն են ու անհաշվելի դարձած տարածքային կորուստները»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ