ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել:
Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:
Երկրորդ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր:
Դավիթ Իշխանյանն առաջին պատերազմի ազատամարտիկներից է, նոր ձևավորվող բանակի առաջին շրջանում գումարտակի հրամանատար է եղել:
Իր պահվածքով, վարքագծով, ազգային կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել:
Վտանգավոր, որովհետև մի կողմից Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, մյուս կողմից` պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է, դեռ չեմ խոսում քաղաքական դաշտում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին:
Անկասկած մեծ խնդիրներ են լինելու նաև երկրի կուրսի հետ կապված, որովհետև գործող նախագահն իր մոտեցումներում, մեղմ ասած, անկայուն է` տարբեր քամիների ու տրամադրությունների ազդեցության տակ, միաժամակ նույնիսկ այս առաջադրման պայմաններում ՀՅԴ-ն ու իշխող ուժը որոշ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունեն:
Համենայդեպս ընդդիմությունը կարևոր դիրք է զբաղեցնում. խորհրդարանի ղեկավարը Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, ով նախագահի հրաժարականի կամ այդ գործառույթի իրականացման անհնարինության պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններ:
Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, որը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը