05 08 2023

Իշխանությունը փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային. Տիգրան Աբրահամյան

Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դաժան ծեծի հետեւանքով 3 տարուց ավելի կոմայի մեջ մնացած եւ օրերս մահացած փոխգնդապետ  Արա Մխիթարյանի գործին:

«Այն, որ այս իշխանությունների լկտիությունները սահմաններ չեն ճանաչում, բոլորն արդեն գիտեն:

4 տարի կոմայի մեջ գտնվող, զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահանալուց մեկ շաբաթ անց, քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 3 սպայի նկատմամբ սուտ մատնությամբ նախաքննությունն ավարտվել է:

Հիշեցնեմ, որ մամուլով և Մխիթարյանի հարազատների ու համածառայակիցների պնդմամբ, ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հարձակմանը մասնակցել է քպ Վայոց ձորի նախկին մարզպետն (ներկայումս պատգամավոր) ու նրա շրջապատը:

Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը:

Այս 4 տարիների ընթացքում իշխանությունը ամեն միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու համար, իսկ հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ