28 07 2023

Սպային ծեծի ենթարկելու ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում․ Տիգրան Աբրահամյան

Սպային ծեծի ենթարկելու ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«15 օր առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում տեսակցեցի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, իսկ այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է:

Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ` եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով:

Սա այն դեպքում, որ միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը:

Ավելին, այս պահին, իշխանության հրահրմամբ, այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ (2-ը` սպաներ են) «սուտ մատնության» հոդված է կարվում:

Այդ վկաների միակ «մեղքն» այն է, որ նրանք փորձել են կանխել հայ սպայի նկատմամբ հարձակումը, իսկ հետո իրենց ցուցմունքներով նշել, թե ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին այդ վիճակի հասցրել:
Իշխանական համակարգը, յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ