Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշիի շրջան, որտեղ ծանոթացել է վերականգնման ուղղությամբ աշխատանքներին, մասնակցել նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը։
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում կազմակերպել են «գլոբալ մեդիա ֆորում»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» շքեղ խորագրով։
ԱՊԱ-ն հայտնում է, որ ֆորումում ընդհանուր առմամբ ներկայացված են 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 մասնակիցներ 50 երկրներից։ Ֆորումը կտևի մինչև հուլիսի 23-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը