18 07 2023

Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան

Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու:

Իհարկե, փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս կամ ֆիզիկական գոյության նվազագույն խնդիրներ լուծում, կարևորը իրենք իշխանության են, փորները կուշտ, գրպանները լիքը:

Միջնորդ այն երկրները, որոնք խրախուսում են Արցախի հանձնումը, երևի արդեն բավարարված են, որովհետև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասնակից են, թե բա` հնարավոր համարում ենք արցախցիների անվտանգ ապրելն Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` նախագահական նստավայրի դիմաց նստացույց սկսելուն, ապա պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել:

Ես հասկանում եմ, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բայց դա այլ կերպ պետք է իրականացնել»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ