ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԵՄ խորհրդի նախագահ Ժ. Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ` ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը, քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների`Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին` Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի` ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուտք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:
Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ:
Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը