06 07 2023

Վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում․ Արցախի պետնախարար



«Ադրբեջանական քարոզչամեքենան թեզ է շրջանառում, իբր թե արցախյան կողմը հրաժարվում է բանակցություններից։ Այդպես չէ, մենք երբևէ բանակցություններից, շփումներից, քննարկումներից չենք հրաժարվել։ Հակառակը, մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ, չի կարելի սպանել քաղաքացիական անձանց եւ ոստիկանության ծառայողներին, եւ երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի եւ անունը դնում բանակցություն, սա խնդիր է»,- Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի  ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում տեղի տալով Ադրբեջանի պահանջներին, վաղը ադրբեջանական կողմը կխոսի Արցախի ՊԲ լուծարման մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարցը․ «Վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է ցանկացած հարց առաջ քաշել, պարտադրելով այդ հարցը բերի օրակարգ»։

«Միջնորդներին մի պարզ բան ենք ասում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելը, քաղաքացիական անձանց սպանելը, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, դրանից հետո պետք է սկսել քննարկումներն ու լուծումներ գտնել։ Սխալ է նաև ներսում շրջանառել այն թեզը, թե Արցախը հրաժարվում է բանակցություններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ