06 07 2023

Վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները․ Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում, հատկապես վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Կութական-Սոթք հատվածից մինչև Արաքս գետ, առաջնագծի գրեթե բոլոր ռազմավարսկան ուղղություններով առաջ է եկել` դիրքավորվել իր համար բարենպաստ բնագծերում:

Մեր մեծ թվով բնակավայրեր, կոմունիացիաներ հայտնվել են նրանց ուղիղ վերահսկողության, դիտարկման տակ:

Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը` պաշտպանողականությունից մինչև զարգացում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով, Ադրբեջանը կօգտագործի հերթական հնարավորությունը և ինչ-որ պահի առաջ կգա` կզբաղեցնելով հայկական զորքերի հետքաշման հատվածները` ուղիղ օկուպացիա ապահովելով Հայաստանի համար:

Այս ամենը իշխանությունը միանշանակ գիտակցում է, սակայն դա չի խանգարում նրան, այս հարցում որպես նախաձեռնող կողմ հանդես գալ:

Շարունակում եմ պնդել` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ