15 06 2023

Ադրբեջանը մինչև հուլիս զիջումներ է պարտադրելու ՀՀ-ին, ուզում է միջանցքի հարց լուծել. Անդրանիկ Թևանյան



Այն, ինչ ասաց Բորելը, նորություն չէր, ՀՀ իշխանությունը 2022-ի հոկտեմբերի 6-ին պաշտոնապես ընդունեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանով նպաստեց, որ Ադրբեջանի ախորժակը մեծանա: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանը իր պետական շահերը ներկայացնող չունի, ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյան իր անձնական խնդիրներն է լուծում, նրա առաջ դրված է պայման, որ նա նյութական և անվտանգային երաշխիքներ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե վարի հակառուսական և հակաիրանյան քաղաքականություն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ