22 05 2023

Հայաստանի իշխանությունը մտել է Արցախի հանձնման և ՀՀ տարածքները՝ Ադրբեջանին փոխանցելու գործընթաց․ Տիգրան Աբրահամյան



«Ասօր և սրան նախորդած օրերի ընթացքում այն, ինչ տեսնում ենք Կառավարության շենքի մոտ, մեր հասարակության որևէ ներկայացուցչի համար նորություն չէ։  Որևէ այլ դասական պայմաններում մենք չէինք կարող հավաքվել, Դուք չէիք կարող լուսաբանել նման ակցիա, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, սա զուտ միայն սարքված, շինծու գործ չէ, սա կոնկրետ անձի նկատմամբ հետապնդում է, և այդ անձն իր կարգավիճակով՝ հերոսի ծնող է։ Սա ուղիղ կապ ունի, առանց չափազանցության, մեր երկրի պաշտպանության և մեր ԶՈւ բարոյահոգեբանական վիճակի հետ, որովհետև յուրաքանչյուր զինծառայող, նույնիսկ յուրաքանչյուր մարդ, ով պահեստազորում է և կարող է զորակոչվել իր երկրի պաշտպանության համար, իրեն դնում է այս մարդկանց փոխարեն»-,  Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ անդրադառնալով Կառավարության շենքի մոտ ոստիկանության աննախադեպ ուժերի կուտակմանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց․  «ՀՀ իշխանությունը մտել է Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանին հանձնման գործընթաց․  որևէ մեկի համար նորություն չէ, որ այս իշխանությունը պաշտպանություն ասելով՝ նկատի ունի միայն սեփական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը և եղած ռեսուրսներն ուղղում է այդ ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ