ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Կառավարության դիմաց նստացույցը շարունակող հերոսների ծնողների ակցիայի մասին ամեն ինչ արդեն ասվել է:
Ե՜վ նպատակը, և՜ իրավիճակի պատասխանատուները հստակ են, բոլորը նաև գիտակցում են, որ այս իշխանությունից այլ բան դժվար էր ակնկալել:
Մի քանի անգամ լուսանկարել եմ նստացույցը արևի, անձրևի ժամանակ, առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը, սակայն հետո չեմ հրապարակել. իմացողն արդեն գիտի, գիտակցողը` վաղուց է գիտակցում, իսկ եկող-գնացող քաղաքացիները տարբեր աղբյուրներից տեղեկացել ու եկել են:
Մի բան հստակ է` այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր իսկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են: Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ առանց լուծումների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը