21 04 2023

Կառավարությունն ու նրա ղեկավարն այլ բան չունեն անելու, քան հրաժարական տալն ու հեռանալը. Տիգրան Աբրահամյան



ՀՀ գործող իշխանությունները տապալել են երկրի անվտանգության համակարգը: Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միայն վերջին՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի հետ կապված՝ ասեմ, որ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում դեռ 7 ամիս առաջ գիտեր, որ այդ հատվածում Հայաստանն Արցախին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն էր տեղի ունենալու և նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն է լինելու, և այսօր իշխանության արդարացումները, թե «կանխատեսելի էր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումը», «այո՛, թերություններ ունեցել ենք, բայց կարող էր ավելի վատ վիճակ լիներ», որևէ ձևով տրամաբանության մեջ չեն տեղավորվում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ