20 04 2023

Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն․ Տիգրան Աբրահամյան

Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում:
Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն, մարդիկ, ովքեր «տուն պահելու» նկատառումներով պետք է ապօրինությունների դիմեն և եռացող գործընթացներ, որոնք յուրաքանչյուր օր, տարբեր վայրերում ու տարբեր իրադարձությունների ժամանակ պայթում են:

Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու` այո´, շատերը չեն ուզում տեղի ունեցողի մաս դառնալ և ով ոնց կարողանում է` խուսափում է ներքաշվել իշխանության անօրինական գործողություններում:

Ե´վ քաղաքական, և´ ուժային մակարդակում որոշները հասկանում են, որ իշխանությունը հավերժ չէ, սակայն իրենց արարքները բռնության կամ մեկ այլ տեսքով արձանագրվում են ու ենթադրում են իրավական և բարոյական պատասխանատվություն, իսկ դրա ժամանակը կգա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ