Մադրիդյան սկզբունքների մասին Փաշինյանի ասածը պարզապես լկտի սուտ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթին:
«Սա նույն քարոզչության մեջ է մտնում, որ պատերազմը նախկիններն էին տանուլ տվել, գցել են խեղճ Նիկոլի գրպանը, բոլորը մեղավոր են բացի Փաշինյանից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը