10 04 2023

Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն: 

Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչո՞ւ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չի բերվել: 

Որքան հասկանում եմ, հարվածի գլխավոր ուղղություն Արցախի ՊԲ-ում եղել է ընդամենը զգոնության բարձրացում, իսկ ՀՀ բանակային կորպուսներից եկող ազդակները հակասական են:
Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել:

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ  հարցի պատասխանի` ներկայացրե՞լ է ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը և ինչու՞ ՊԲ-ն համապատասխան վիճակի հրաման չի ստացել, ի՞նչ հիմնավորմամբ է ԳՇ պետը մերժել զորքերը խաղաղից պատերազմականի փոխադրելու որոշումը:

Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն իրավապահներին, իսկ մնացածը ընդհանուր իրավական գործընթացների մաս պետք է կազմի:

Իհարկե, շարունակում եմ պնդել, որ այս իշխանության պայմաններում քննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն և ասածս հաջորդ իշխանություններին է վերաբերվում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ