04 04 2023

Մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»․ Տիգրան Աբրահամյան

Մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է անցնում է Կոռնիձորով:
Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում, նոր բնագիծ է ձևավորվում:
Կոռնիձորի ճանապարհը մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում, այդ ուղով սահմանափակ շարժեր է:
Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ