18 03 2023

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա պետք է պաշտոնապես Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի տարածք․ Ալիև

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա պետք է պաշտոնապես Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի տարածք․ Ալիև

Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։ Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքներ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,-ասել է նա։

Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում, մատնանշել է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։ 

Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրների մեծ քանակությամբ օգնություն է ուղարկվել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին։

«Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցրել, այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ