Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:
Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել, որ նա ատոմակայանի տարածքում շրջել է «վարչապետ» գրությամբ սաղավարտով:
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թուրքիան էլ Արևմտյան Հայաստանի տարածքում է ամենուր իր դրոշները դնում, սարերին թոփրակ ու վաթան գրում, Ադրբեջանն էլ Շուշին է ծածկել իր դրոշով. միշտ այդպես է` երբ մի բան արհեստական է, երբ մի բան զավթում ես, ամեն կերպ ցանկանում ես ցույց տալ, ապացուցել, որ այն իբր քոնն է, սեփականն է։
Բայց հենց դա էլ զռռացնում է, որ մի բան այն չէ, և դա նման է աղբը ձյան տակ պահելուն։
Հ.Գ. Հիշենք` «ՀՀ վարչապետ»- ի տակ հանդես է գալիս Արցախից դավաճանաբար հրաժարվելու, արցախահայությանը բախտի քմահաճույքին թողնելու և ՀՀ֊ն թուրքական ստրկության տանելու կործանարար ծրագիրը։
Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մասնագետներ ջան, էս բարդույթը ոնց ա կոչվում, խնդրում եմ՝ բացատրեք
Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կասկայի վրայի գրվածքի հնարավոր պատճառներ՝
1. դեպքեր ա եղել, որ չեն ճանաչել
2. վախում ա, որ կգողանան
3. զուտ մանկական բարդույթներ են
4. ձեր տարբերակը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը