Մենք ՊԵԿ-ից պահանջում ենք մեզ վրադարձնել մեր բնակարանները: Այս մասին ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով՝ պահանջներ կան նաև այլ պետական կառույցներին և անձանց, բայց դրա մասին այս պահին նպատակահարմար չեն գտնում խոսել:
Նշենք, որ այս պահին ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Իսկ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։
Բնակիչներից շատերը այս օրերին ապրում է դրսում վրանի տակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը