Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում շաբաթ օրը նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները:
«Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - ասել է Փրայսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը