09 02 2023

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ