20  02  2017

Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդները` Ադրբեջանի «սև ցուցակում»

Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդները` Ադրբեջանի  «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը ԱՊԱ-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ ժամանածների մի մասը «սև ցուցակ» է ներառվել:

«Մի քանի անձանց անունները ևս կճշտվեն և պարտադիր կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ»,- հավաստիացրել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Արցախում անցկացվող հանրաքվեին  մասնակցում  է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ