05 01 2023

Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ամենաբարդ հարցերի մասին։ Ի՞նչ անել Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացման համար։ Կա՞ արդյո՞ք գործելու և արդյունքի հասնելու հնարավորություն՝ ադրբեջանական շանտաժն ու սպառնալիքը չընդունելով։
Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի։ Սա ամենաակնհայտ լուծումներից է։
Այն իշխանությունը, որի քաղաքականության և որդեգրած գծի հետևանքով այս կետին ենք հասել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաջող բանակցելու պոտենցյալ ու ռեսուրս չունեն։ Կրկնում եմ՝ եթե նույնիսկ մեծ կամք ու ցանկություն ունենան։
Նոր բանակցող, արտաքին աշխարհի հետ շփվելու նոր հնարավորություն, բնական դաշնակիցների հետ խոսելու և համաձայնության գալու նոր հավանականություն, արտաքին շահերի համադրում, զուգահեռ երկրի ներսում կարևորագույն հարցերի շուրջ կոնսեսուսի ապահովում, համախմբում, պետական կառավարման համակարգի վերաձևավորում, անվտանգության համակարգում արմատական վերանայումներ և այլն։
Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը։ Այո՛։
Առաջին ու գլխավոր մոտեցումը՝ Ադրբեջանի դեմ տված խաղի կանոնները պետք է մերժվեն, իսկ փոխզիջում պետք է լինի այն դեպքում, երբ Ադրբեջանը մնա մեկքայլանի կոմբինացիայի տրամաբանության մեջ, որովհետև ադրբեջանական բազմակողմանի խաղը ենթադրում է խաղաղ հանձնվելու վերջաբան։
Երկրորդ, Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի/գործողությունների, որի պարագայում և՛ կխառնվի այս խնդրում ներգրաված կամ հայտ ներկայացրած միջազգային դերակատարների հավանական սցենարները, և՛ Ադրբեջանի։
Կա՞ ասածիս տակ կոնկրետ հավանական ծրագիր։ Այո՛, բայց առավել բացվածքով, նպատակահարմար չի նկարագրել։ Այն մարդիկ, ովքեր պետք է Արցախում այդպես շարժվեն, համոզված եմ ընդհանուր գծերով գիտեն, կհասկանան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ