27 12 2022

Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական նախաճաշը

Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական նախաճաշը

Սանկտ Պետերբուրգում սկսվել Է ԱՊՀ անդամ  երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, հայտնում է РИА Новости-ն։

ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել են Պետերբուրգում ՝ ամփոփելու 2022 թվականի արդյունքները և քննարկելու համագործակցության համար առավել արդիական ոլորտներում հետագա փոխգործակցության ծրագրերը։

Հանդիպումը տեղի է ունենում «Ռուսական թանգարանում» ՝ Ռուսական արվեստի աշխարհի խոշորագույն թանգարանում։

Երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և  Հայաստանի ղեկավարները։

Նշվում է , որ Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները  երկուշաբթի երեկոյան վերադարձել են տուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ