Գիտեք բոլորդ Աղավնոն որտեղ էր գտնվում, պարսպն էր, մուտքն էր, դարպասն էր Արցախի։ Մեր Իշխանության սխալ քաղաքականության հետևանքով ունեցանք այս ժամանակավոր կորուստը։ Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այդ սիմվոլը որ միշտ ունեցել ու պահել ենք ուզում եմ դա վարաքիչ լինի բոլոր շրջանների համար և չունենանք ոչ մի զիջողական դիրք։ Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց բռնազավթված Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Հավատում եմ, որ Հայաստանում, Սփուռքում և Արցախում շատ ազնիվ հայորդիներ ունենք, հավատում եմ, որ կրկին անգամ պետք է մեր եռագույնը ծածանվի մեզնից բռազավթված տարածքներում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը