21 12 2022

Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել․ Տիգրան Աբրահամյան

Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։

Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։

Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել։

Եթե սա նույնիսկ միանգամյա ապտակ է, ապա դա դեռ չի նշանակում, որ հեղինակազրկումը մեկանգամյա է։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում։

Թե սրան ինչ կառաջադրի Ռուսաստանը, դեռ դժվար է ասել, բայց այն, որ ՌԴ կոշտ միջամտության և Թուրքիային իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է հասունացել, արդեն բոլորին է ակնհայտ»,- գրել է նա։

Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ