21 12 2022

Խաղաղապահը չունի ուժի կիրառման իրավունք, Հայաստանը չի տվել․ քաղաքական վերլուծաբան 



«Պետք է ժողովրդական լեզվով ասած՝ բոլոլա բարձրացնել բոլոր հնարավոր և անհնարին հարթակներում, բայց այդ պայմանական «բոլոլան» աշխատում է, երբ ընդհանուր կոմպլքես կա գործողությունների՝ պետական ատյաններ, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

«Օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, աշխատում է այն ժամանակ, երբ զուգահեռաբար իշխանության քաղաքականությունը չի հակասում քո դրված նպատակին: 

Երբ իրենք հայտարարում են, որ Պրահայում ինչ-որ թուղթ են ստորագրում թուրքերի հետ, էդ թուղթը ձեռքներին սուրբ կով դարձրած վազվզում են էս պատից էն պատի կողմ՝ պնդելով, որ տեսեք, թուղթ ենք ստորագրել, բայց ստորագրել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանական  ընդունում են իրար տարածքային ամբողջականությունը և մեջբերում են մի անգրագետ փաստարկ, որը 30 տարի նույնիսկ Ադրբեջանը չի օգտագործել հակահայկական պրոպագանդայի համար, սրանք բերեցին ու սարքեցին Ադրբեջանի համար մատի փաթաթան: Խոսքը գնում է Ալմաթայի հռչակագրի մասին, որը, ի դեպ, վերապահումներով է ընդունվել: Ու, երբ իրենք դա ասում են, չեն պատկերացնում, որ երբ իրենք ինչ-որ բան են խոսում, Ադրբեջանն իրենց ճակատին ճպացնում է իրենց ստորագրած փաստաթղթերը ու ասում, թե իմ տարածքի հետ ինչ գործ ունես. իրենք իրենց դնում են ավելի վատ վիճակում»,- ասաց Արման Աբովյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ