20 12 2022

Բրիտանական ընկերությունը մտավ «խաղի» մեջ

Բրիտանական ընկերությունը մտավ «խաղի» մեջ

Բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որը հանդիսանում է Ադրբեջանում ոսկու հանքավայրերի շահագործման օպերատոր, դիմումներ է ուղարկել ՄԱԿ-ին և մի շարք օտարերկրյա պետությունների՝  խնդրելով աջակցել իրեն «Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում» օգտակար հանածոների մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքների վերականգնման հարցում։  Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ բրիտանական ընկերությունը դիմել Է ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին և ԵՄ-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ