Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կետրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարություններին, գրում է.
«Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն միջազգային հանրությունը չէ։ Այս իրավիճակի պատասխանատուն մի քանի շենք այն կողմ նստած Նիկոլ Փաշինյանն է։ Դու դա պետք է շատ լավ իմանայիր։ Ու ճիշտ կանեիր, եթե հենց այնտեղ նստացույց անեիր։
Չլսված բան է։ Իրական մեղավորներին թողած՝ միջազգային հանրությանն են մեղադրում, ռուս խաղաղապահներին, նախկիններին, ընդդիմությանը, այլմոլորակայիններին…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը