Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը`նրանց տեղակայման վայրերում բնական ռեսուրսների «ապօրինի շահագործումը» կանխելու, ինչպես նաև միջավայրի վրա դրա բացասական ազդեցության հետևանքները վերացնելու համար:
Նշվում է, որ շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորներին պատասխան չի տրվել, խաղաղապահ զորախմբի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել «Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը