Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Այս մասին ի պատասխան ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ ու պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել են բոլոր կողմերի կողմից: Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն ու նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը