17 11 2022

Փաշինյանն ինքն է հանրությանն ադրբեջանական թեզերն ու պահանջները հրամցնում․ Գեղամ Մանուկյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Փաշինյանի՝ անկլավների վերաբերյալ հայտարարությանը, առ այն, որ՝ Ադրբեջանը մեզ մեղադրում է ադրբեջանական տարածքներ օկուպացնելու մեջ՝ նշելով, որ եթե դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք և պատրաստ է լսել Ադրբեջանին, արձագանքեց․

«Այս իշխանությունը չորս տարի շարունակ գործում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով։ Հայտնի սկզբունք է, երբ որևէ թեմա տաբու է համարվում, չի խոսվում դրա մասին, առաջին անգամ խոսք է բացվում, քննադատում են, հարվածում են, բայց սկզվում է քննարկվել, հետո՝ գուցե մեկը մտածի, որ ճիշտ է ու այդպես ժամակի ընթացքում դառնում է հանրային ընկալելի հարց։ Նույնը վերաբերում է «անկլավ» կոչվածներին։ 2021թ օգոստոսին ԱԺ-ում իշխանական պատգամավորներից մեկը՝ տավուշեցի, չբացառեց, քննադատեցին և այլն, բայց խոսույթում արդեն կար, Նիկոլ Փաշինյանն էլ չխոսեց, չխոսեց, հերքեց, մեկ էլ՝ մի օր խոսքի մեջ ասաց։ Ուրիշ վտանգավոր տերմին օգտագործեց՝ խոսելով Նռնաձորի, Մեղրիի մասին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հատկանշելով․

« Ինքն է հանրությանն ադրբեջանական թեզերն ու պահանջները հրամցնում, պատահական չէ այն տարածքը, թիվը, ծավալը, մակերեսը ՀՀ-ի՝ 29.800 քառակուսի կմ, ինչը վերջին շրջանում շրջանառության մեջ մտավ։ Նայեք Խորհրդային Հայաստանի քարտեզին, կպատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը։ Դա մինչև 1991թ քարտեզների մասին է, չի խոսում չէ՞ Արծվաշենի մասին։ Ինքը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»,- ասաց  Գեղամ Մանուկյանը Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ